Գլխավոր Ավելին

Թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվել է փրկել պացիենտի կյանքը և հնարավոր դարձնել հետագա քիմիոթերապևտիկ բուժումը

67-ամյա տղամարդը հոսպիտալացվել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Կրծքային վիրաբուժության բաժանմունք աջ թոքի քաղցկեղ ախտորոշմամբ։ Կատարվել էր աջ թոքի հեռացում, վաղ հետվիրահատական շրջանում պացիենտի մոտ զարգացել էր սրտամկանի սուր ինֆարկտ ձախ փորոքի կողմնային պատին, որը բարդացել էր ձախ փորոքի կծկողականության կտրուկ նվազումով և սուր սրտային անբավարարության զարգացմամբ։

Չնայած այն հանգամանքին, որ առկա էր բարձր արյունահոսական ռիսկ ավելի վաղ իրականացված թոքի հեռացման պատճառով, այնուամենայնիվ, որոշում է կայացվել կատարել կորոնարոգրաֆիա։ Հայտնաբերվել է գոտևորող զարկերակի բարդ անատոմիական ախտահարում (խաչմերուկ), նման իրավիճակն էլ ավելի է դժվարացնում պսակաձև զարկերակի ստենտավորման ընթացքը։

Կազմակերպվել է կոնսիլիում՝ ինտերվենցիոն սրտաբանության, կրծքային վիրաբուժության, օնկոլոգիայի բաժանմունքների հետ համատեղ և որոշում է կայացվել կատարել գոտևորող զարկերակի ստենտավորում։

Ինվազիվ սրտավան Արմեն Օքրոյանի, բժիշկ Արտավազդ Վարաժյանի մասնակցությամբ իրականացվել է կորոնարոգրաֆիա և զարկերակի ստենտավորում։ Ստենտավորումը և հետագա բուժումը ընթացել է հարթ։ Դինամիկայում դիտվել է սրտի կծկողական ֆունկցիայի և սրտային անբավարարության ֆուկցիոնալ դասի բարելավում։ Թիմային աշխատանքի շնորհիվ հաջողվել է փրկել պացիենտի կյանքը և հնարավոր դարձնել հետագա քիմիոթերապևտիկ բուժումը։

×
facebook sharing button facebook